Գլխավոր էջ » 2013 Հուլիս 9 » Հարկավոր է գնալ զոհողությա՞ն
06:05 Հարկավոր է գնալ զոհողությա՞ն |
Ինտերը ամեն կերպ փորձում է ավարտել Ռայա Նաինգոլանի գործարքը, իսկ Կալյարին այժմ ցանկանում է ձեռք բերել Ֆրանչեսկո Բարդիին` Իտալիայի U21 հավաքականի դարպասապահին: FC Inter News-ին տված հարցազրույցում, գործակալ Վիչենցո Ռիսպոլին խոսել է իր հաճախորդի և նրա ապագայի մասին. Աուզիլյոն երեկ հանդիպել է Լիվորնոյի հետ, անտեղ քննարկե՞լ են Բարդիին. ''Ես այնտեղ չեմ եղել, բայց այո, նրանք խոսել են այդ մասին: Լիվորնոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում, և այժմ մենք կտեսնենք, արդյոք այս իրավիճակը դրական ելք կունենա մոտակա օրերի ընթացքում: Դեռ հաստատ ոչինչ չկա, որ գործարքը կիրականանա'': Կալյարին, հավանաբար, կմիանա պայքարի՞ն. ''''Ես գիտեմ, որ Կալյարին հետաքրքրված է: Նրանք ցանկանում են ձեռք բերել նրան համատեղ սեփականությամբ: Ինտերը, սակայն, արդեն մերժել է այս առաջարկը, և պատասխանել է ոչ բոլոր ակումբներին, այդ թվում նաև Սամպդորիային, քանի որ Ինտերը ցանկանում է պահել Բարդիի ամբողջական իրավունքները'': Նրանք ցանկանում են Բարդիին Նաինգոլանի փոխարե՞ն. ''Այո, նրանք դիմել են և ինձ, և Ինտերին: Ամեն դեպքում, Ներաձուրրին մտածում է միայն վարձավճարի մասին և միայն դա: Այդ պատճառով սա բարդ տարբերակ է այս պահին'': |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|