Էռնանեսի մասնակցությունը՝ այս շաբաթ կայանալիք Ռոմայի դեմ հանդիպմանը, կասկածի տակ է: Այդ մասին հայտնում է Sky Sport -ի լրագրող Մասսիմիյանո Նեբուլոնին: Էռնանեսն այսօր առանձին մարզում է անցակցրել, դեռևս վնասվածքի հետ կապված խնդիրներ ունի, որը նրան անհանգստացնում էր դեռ Ֆիորենտինայի դեմ խաղից առաջ: Առաջիկա օրերին Էռնանեսը կարող է վերադառնալ ընդհանուր խումբ, հակառակ դեպքում՝ բաց կթողնի Ռոմայի դեմ խաղը: Խաղը, որը նրա համար հանդիսանում է անձնական դերբի: