Այսօր լրանում է Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը: Չկա որևէ հայ, որ տեղյակ չլինի մեր պատմության այս ողբերգալի իրադարձություններին, մենք բոլորս էլ հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, հարգում նրանց հիշատակը և մինչև վերջ կպայքարենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և ընդունման համար: Մենք երբեք չենք մոռանա 1915թ-ի ապրիլի 24-ը:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում ներկայացնել այս դաժան իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություն:
Ապրիլի 24-ը 1920 թվականից նշվում է, որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1915թ. ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում թուքական իշխանությունների հրամանների հիման վրա ձեռբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր միայն: Հայոց Ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60,000 հայ տղամարդկանց զորակոչն էր բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Հայոց ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք և երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին: Վերջապես, Հայոց Ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեսահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն:
|
Դիտումներ: 964 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.8/30 |