Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը Ինտերը այս հունվարին կարող է Մարկո Լիվայային վարձավճարով տեղափոխել այլ ակումբ:
Ըստ պարբերականի երիտասարդ խորվաթ հարձակվողը Ինտերի ապագայի կարևոր խաղացողներից է, սակայն եթե հունվարին Ինտերը ձեռք բերի ևս մեկ հարձակվող, ապա Լիվայան ամենայն հավանականությամբ վարձավճարով կտեղափոխվի: Լիվայան հիանալի հարձակվող է, բայց դեռ պետք է հասունանա և բավականաչափ խաղային փորձ ձեռք բերի, և այլ ակումբ տեղափոխվելը, որտեղ մրցակցությունն այսքան մեծ չի լինի, և նա կկարողանա ավելի շատ ժամանակ ստանալ խաղադաշտում, միանշանակ նրա օգտին կլինի:
Ակնհայտ է, որ խորվաթ հարձակվողի վաճառքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ստրամաչչիոնին նրան տեսնում է Ինտերի ապագա հարձակման գծում: