Իկարդի - Արգենտինա. անհրաժեշտ եղավ Զանետտիի միջամտությունը
Անհրաժեշտ է եղել Խավիեր Զանետտիի միջամտությունը, որպեսզի Մաուրո Իկարդին հայտնվի Արգենտինայի հավաքականի հայտացուցակում: Այս մասին այսօր հայտնում է արգենտինական հանրահայտ La Nacion պարբերականը.
''Սաբելլան ուշադիր հետևում է Իկարդիին, ով 20 տարեկան է, և որոշ ժամանակ առաջ հանդիպել էր խաղացողի հետ: Սակայն այդքան էլ հեշտ չէր թույտվություն ստանալ նրան ազգային հավաքական հրավիրելու համար` ժամանակային առումով: Դա հնարավոր եղավ իրականացնել միայն Խավիեր Զանետտիի անմիջական միջամտությամբ, որպեսզի ակումբը թույլ տա երիտասարդին մասնակցել այդ հանդիպումներին'', - գրում է պարբերականը: