Գլխավոր էջ » 2013 Հունիս 21 » Իլ Կապիտանոն շտապում է վերադառնալ. վերականգնման ժամկետները
18:57 Իլ Կապիտանոն շտապում է վերադառնալ. վերականգնման ժամկետները |
Corriere della Sera-ն լավ նորություններ է հայտնում նաև Ինտերի ավագի վերականգնման ժամկետների վերաբերյալ: Խավիեր Զանետտին նույնպես կարող է նախատեսված ժամանակից շուտ վերադառնալ խաղադաշտ: Պալերմոյում ստացած` աքիլլեսյան ջլի ծանր վնասվածքի վերականգնման աշխատանքները հիանալի են ընթանում, նույնիսկ այնքան լավ, որ վիրահատությունից արդեն 7 շաբաթ անց, Զանետտին հանել է ոտքի գիպսը: ''Վերականգնման ժամկետը 6 ամիս է, այսինքն նոյեմբերին, սակայն այս տեմպերով, միանգամայն հավանական է, որ ժամկետը կկրճատվի'', - գրում է պարբերականը: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|