Շատերի մոտ զարմանք առաջացրեց Սամուել Լոնգոյի բացակայությունը Սպլիտի Հայդուկի հետ խաղի հայտացուցակում, որը տեղի կունենա այս հինգշաբթի երեկոյան: Երիտասարդ հարձակվողը արդեն վերադարձել է սովորական ամենօրյա մարզումներին, մի քանի օր առանձին մարզումներից հետո: Սակայն Ստրամաչչիոնին որոշել է նրան թողնել Միլանում, որպիսի ամբողջությամբ վերականգնվի: Նրա փոխարեն հայտավորվել է Մարկո Լիվայան` ամբողջությամբ պատրաստ խաղին:
Այնպես որ, ոչ մի անհանգստացնող խնդիր կարծես թե չկա, հատկապես հարձակվողին վաճառելու հետ կապված, ինչպես տարածել էին որոշ լրատվամիջոցներ:
Նշենք, որ այսօր լուրեր էին տարածվել այն մասին, որ Սամուել Լոնգոյով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի Ռեալ:
fcinternews.it
|
Դիտումներ: 942 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/14 |