Ինտերը կարող է ձեռք բերել երկու երիտասարդ պաշտպանների
Այս ամռանը Ինտերը, Նեմանյա Վիդիչից բացի, մտադիր է ձեռք բերել նաև երկու երիտասարդ պաշտպանների: Թուրինյան Tuttosport պարբերականը հայտնում է 2 նոր անուն, որոնք այս ամռանը կարող են համալրել Էրիկ Թոհիրի Ինտերը: Առաջին անունը՝ Ֆաբիան Շար, հանդես է գալիս Բազելում, մյուս անունը՝ Սեմիխ Կայա, հանդես է գալիս Գալաթասարայում: Այս երկու երիտասարդ պաշտպանների համար Պյերո Աուզիլյոն կսկսի բանակցությունները անմիջապես Վիդիչի գործարքի ավարտից հետո: