Ինտեր-Անդրեոլլի: Պաշտոնական հայտարարությունը մի քանի օրից
Մարկո Անդրեոլլին ամռանը տեղափոխվում է Կիևոյից Ինտեր, որպես ազատ գործակալ: Հիմա սպասում ենք պաշտոնական հայտարարությանը: Այս գործարքը արդեն կնքված էր և ըստ Tutto Mercato Web-ի այս տեղափոխության մասին հայտարարությունը կլինի մի քանի օրից: Մնացել է միայն պաշտոնական հաստատումը: Մարկո Անդրեոլլին կվերադառնա իր հարազատ ակումբ, որտեղ մեծացել է: