Ներկայացնում ենք Gazzetta dello Sport պարբերականի գնահատականները Ա Սերիայի 5-րդ տուրի Ինտեր - Ֆիորենտինա հանդիպման համար(2-1): Հանդիպման լավագույնը Էստեբան Կամբիասսոն էր` 7, և ոչ միայն խաղադաշտում, նա ամբողջ թիմի շարժիչ ուժն է: Այս մրցաշրջանում հերթական անգամ հիանալի էին նաև Ալվարես - Ջոնատան զույգը: Ֆիորենտինայի կազմում լավագույնը Խոակինն էր: