Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 29 » Ինտեր Կամպուսը պաշտոնապես կհամագործակցի ՄԱԿ-ի հետ (վիդեո)
05:21 Ինտեր Կամպուսը պաշտոնապես կհամագործակցի ՄԱԿ-ի հետ (վիդեո) |
Ինտերի պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որտեղ այսօր Ինտեր Կամպուսը պաշտոնապես ներկայացվեց ՄԱԿ-ին: Ինտերի պատվիրակության մեջ էին նախագահ Մասսիմո Մորատտին, նրա դուստրը և Ինտեր Կամպուսի նահագահ Կառլոտա Մորատտին, սոցիալական նախագծի դեսպաններ Լուիշ Ֆիգուն և Ֆրանչեսկո Տոլդոն, ինչպես նաև Իվան Կորդոբան, որպես թիմի ներկայացուցիչ: Ինտերի պատվիրակությանն ընդունեց Միացյալ Ազգերի Կազմակերպության Իտալիայի դեսպան Չեզարե Մարիա Ռագալինին, ով պատվիրակությանն ուղեկցեց ՄԱԿ-ի գլխավոր գրասենյան, որտեղ Պան Կի-մունի գլխավոր մամլո քարտուղարն արդեն ավարտել էր իր ասուլիսը: Այժմ ամբողջ ուշադրությունը Ինտերի Կամպուսին է ուղղված, որը հրավիրվել է Միացյալ Ազգերի Կազմակերպություն, որպես վառ օրինակ այն բանի, որ սպորտը արդյունավետ միջոց է զարգացման և խաղաղության ապահովման համար: Առաջինը խոսեց Ռագալինին. ''Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն ունեմ այստեղ` ՄԱԿ-ում ներկայացնել Ինտերը: Ինտերն այն թիմն է, որին ես միշտ աջակցել եմ, բայց պատիվը կայանում է նրանում, որ մենք այսօր կխոսնեք ֆուտբոլի ամենագեղեցիկ դրսևորումներից մեկում Ինտերի մասնակցության մասին: Ինտեր Կամպուսը մի նախագիծ է, որը հիմնադրվեց 15 տարի առաջ և որն իսկապես աջակցում է աղքատության մեջ ապրող երեխաներին` ստիպելով նրանց կրկին ժպտալ և վայելել խաղալու թանկարժեք իրավունքը'': Այս համագործակցության հետ մեծ հույսեր է կապում Պան Կի-մունի Հատուկ Խորհրդականը Սպորտը հանուն խաղաղության եւ զարգացման գծով. ''Ինտեր Կամպուսի մասին ես տեղեկացել եմ Ռագալինիի շնորհիվ, այնուհետև նրանք ինձ իրենց հետ տարան Անգոլա: Երբ մենք ժամանեցինք, իմ աշխատակիցները անհանգստացած էին անվտանգության համար, սակայն մեզ դիմավորեցին շատ ջերմ, և այդ ժամանակ ես հանդիպեցի այս երիտասարդ, ամաչկոտ և համեստ աղջկան, ով ի զարմանս ինձ, պարզվեց, որ Կառլոտան է` Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտիի աղջիկը: Նա այդ վտանգավոր տարածքում հոգ էր տանում անտուն երեխաներին, նրա և Ինտեր Կամպուսի շնորհիվ այս երեխաները հնարավորություն ունեն ժպտալ և ուրախանալ: Այդպիսի վերաբերմունք ես կցանկանայի տեսնել իմ սեփական երեխաների մոտ'': Ինտեր Կամպուսի ներկայացուցիչներ Լուիշ Ֆիգուն և Ֆրանչեսկո Տոլդոն նույնպես հարցազրույցներ տվեցին տարբեր երկրների լրագորղներին Ինտեր Կամպուսում իրենց գործունեության մասին. ''Իմ խաղային կարիերան տևել է 20 տարի, որից 4-ը ես անցկացրել եմ Ինտերում'', - ասել է Ֆիգուն, - ''Բայց Ինտերում է, որ ես գտա լավագուն ընկերությունը, և որ ամենակարևորն է, ես այստեղ հայտնաբերեցի Ինտեր Կամպուսը: Այսօր ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել այն: Ինձ հնարավորություն է ընձեռվել հետևել իմ կյանքի երազանքին, այժմ ես ցանկանում, որպիսի աշխարհում բոլոր երեխաները կարողանան հետևել իրենց երազանքներին, ինչպիսին էլ դրանք լինեն: Ինտերի այս մեծ ընտանիքի շնորհիվ, որի մասնիկը լինելն ինձ համար հպարտություն է, դա հնարավոր է դառնում'': Ֆիգուի տրամադրությունը շարունակեց Ֆրանչեսկո Տոլդոն, ում խոսքերից կարելի է տեսնել այն հպարտությունը, որ նա զգում է. ''Տաս հազար երեխա, 25 երկրում, մեկ մեծ հույս խաղալու և իրենց կենդանի զգալու: Ահա սա է Ինտեր Կամպուսը: Սա ոչ միայն հաճույք է, այլև հպարտություն լինել դրա մի մասը: Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու և Ինտերն ու Իտալիան ներկայացնելու համար, և այնպիսի հիասքանչ նախագիծ, ինչպիսին Ինտեր Կամպուսն է: Այդ տաս հազար երեխաների ուրախությունը, երբ մենք այցելում ենք նրանց, մեզ ավելին է տալիս, քան հաղթանակը Չեմպիոնների Լիգայում: Խոսքը միայն բարեգործության մասին չէ, մենք օգնում ենք երեխաներին, ովքեր խնդիրներից բացի ոչինչ չունեն, որպիսի հավատ ունենան կյանքի նկատմամբ` խաղալով: Մենք համագործակցում ենք տեղական գործընկերների հետ և օգտագործում ենք ֆուտբոլն այս երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու և կյանքում ճիշտ ուղի գտնելու համար: Մենք սովորեցնում ենք նրանց հարգանք և կանոններ, և ոչ միայն խաղի համար: Մեր նպատակն է օգնել նրանց մեծանալ, ոչ միայն ֆուտբոլի ասպարեզում, մենք ֆուտբոլի միջոցով դաստիարակում ենք տղաների և աղջիկներ` անկախ նրանց սեռից, տարիքից և ռասայից: Մենք ունենք Պաղեստինի և Իսրաելի աղջիկներ և տղաներ, ովքեր խաղում են իրար հետ: Ահա, թե ինչ է Ինտեր Կամպուսը...'': inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|