Ներկայացնում ենք Gazzetta dello Sport պարբերականի գնահատականները Ա Սերիայի 3-րդ տուրի Ինտեր - Յուվենտուս (1-1) հանդիպման համար: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Ուգո Կամպանյարոն` 7,5 գնահատականով, իսկ Յուվեի կազմում լավագույնը Արտուրո Վիդալն էր`7: Ընդհանուր ավելի բարձր է գնահատվել Ինտերի ելույթը` 6,5, Յուվեի 6-ի դիմաց: