Ինտեր - Յուվենտուս հանդիպումը կարող է ռեկորդային լինել Սան Սիրոյում տոմսերի վաճառքի թվով: Ինչպես գրում է Tuttosport-ը, հանդիպման 71 հազար տոմսեր արդեն իսկ վաճառվել են (ներառյալ 30 հազար տարեկան տոմսային աբոնեմենտները): Եթե մոտակա մի քանի օրերին մնացած 8 հազար տոմսերն էլ վաճառվել, ապա Ինտերը կանցնի նախորդ ռեկորդը` 2012-ի Ինտեր - Միլան (4-2) հանդիպումը, երբ ակումբը տոմսերի վաճառքից 3,5 միլլիոն եվրո գումար ստացավ: