Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 11 » Ինտերի 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են հավաքականներ
18:19
Ինտերի 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են հավաքականներ

Ինտերի 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ՝ մասնակցելու 2014 Աշխարհի Գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպումների և ընկերական հանդիպումների, որոնք տեղի կունենան այս շաբաթ.

Թայդերը, Բելֆոդիլը, Կովաչիչը և Պերեյրան կանցկացնեն Աշխարհի Գավաթի խաղարկության որկավորման փուլի հանդիպումների, իսկ մնացածը՝ ընկերական խաղեր:

Անդրեա Ռանոկկիա (Իտալիա). Իտալիա - Գերմանիա, 15 նոյեմբերի և Նիգերիա - Իտալիա, 18 նոյեմբերի.

Սաֆիր Թայդեր և Իսհակ Բելֆոդիլ (Ալժիր). Ալժիր - Բուրկինա Ֆասո պատասխան խաղ, 19 նոյեմբերի.

Ալվարո Պերեյրա (Ուրուգվայ). Ուրոոգվայը ԱԱ 2014-ի որակավորման փուլում 2 անգամ կհանդիպի Հորդանանին, առաջին խաղը՝ նոյեմբերի 13-ին, իսկ պատասխան խաղը՝ նոյեմբերի 20-ին:

Մատեո Կովաչիչ (Խորվաթիա). Խորվաթիան կհանդիպի Իսլանդիային որակավորման փուլում: Առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, իսկ պատասխան խաղը՝ 19-ին:

Ֆրեդի Գուարին (Կոլումբիա). Կոլումբիայի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելգիայի և Նիդեռլանդների հավաքականների հետ: Բելգիա - Կոլումբիա՝ նոյեմբերի 15-ին, իսկ Նիդեռլանդներ - Կոլումբիա՝ 19-ին:

Ռոդրիգո Պալասիո, Ուգո Կամպանյարո և Ռիկարդո Ալվարես (Արգենտինա). Ընկերական հանդիպումներ. Արգենտինա - Էկվադոր, 15 նոյեմբերի, Բոսնիա և Հերցեգովինա - Արգենտինա, 18 նոյեմբերի:

Յուտո Նագատոմո (Ճապոնիա). Ճապոնիան ընկերական հանդիպումներ կանցկացնի Նիդեռլանդների և Բելգիայի հավաքականների հետ, նոյեմբերի 16-ին և 19-ին:

Գաբի Մուդինգայի (Բելգիա). Մուդինգայիի Բելգիան կհանդիպի Գուարինի Կոլումբիային և Նագատոմոյի Ճապոնիային:

Սամիր Հանդանովիչ (Սլովենիա). Ընկերական խաղ Կանադայի հավաքականի դեմ նոյեմբերի 19-ին:

Աղբյուրը՝ Inter.it
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1015 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (12.11.2013 14:29) [Материал]
Campagnaroi hamar Intery dimel er Argentinayi havaqakanin vor chkanchen,, bayc kanchel en :/ bayc voncvor te noric hanel en cucakic

2 tiko11   (11.11.2013 20:41) [Материал]
es Kampanyaroin kanchelen? es sranq vaten chem jogum? menq bujum enq talis enq sranq vnasvacqov heten xrgum ezer@

1 ashxen91   (11.11.2013 18:29) [Материал]
հաջողություն բոլորին, կարևորն առանց վնասվախքների հետ գան

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz