Լիվորնոն այս մրցաշրջանում իր կազմում կարող է ունենալ Ներաձուրրիի միանգամից 5 խաղացողների: Ֆրանչեսկո Բարդին և Մարկո Բենասսին արդեն պաշտոնապես տեղափոխվել են Նիկոլայի թիմ վարձավճարով: Ինչպես հաստատեց գործակալը, Սամուել Լոնգոն նույնպես տեղափոխվում է Լիվորնո, իսկ մոտ ժամանակները նրանց հավանաբար կմիանան նաև Ալֆրեդ Դունկանն ու Դիեգո Լաքսալտը: