Ներաձուրրիի 6 խաղացողներն հրավիրվել են իրենց ազգային հավաքականները մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, Աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլին և ընկերական տարբեր հանդիպումների: Դիեգո Ֆոռլան /Ուրուգվայ/. կմասնակցի Ռուսաստան - Ուրուգվայ ընկերական խաղին (մայիսի 25, Մոսկվա) և Աշխարհի 2014թ-ի առաջնության 2 խաղերին՝ Ուրուգվայ - Վենեսուելա (հունիսի 2, Մոնտեվիդեո), Ուրուգվայ - Պերու
(հունիսի 10, Մոնտեվիդեո):
Ֆրեդի Գուարին /Կոլումբիա/. կմասնակցի Աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլի 2 հանդիպումների՝ Պերու - Կոլումբիա
(հունիսի 3, Լիմա) և Էկվադոր - Կոլումբիա
(հունիսի 10, Կվիտո): Ժուան Խեսուս /Բրազիլիա/. հրավիրվել է մասնակցելու Աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլի 4 հանդիպումների՝ Դանիա - Բրազիլիա
Աշխարհի (մայիսի 26, Համբուրգ), ԱՄՆ- Բրազիլիա (մայիսի 30, Վաշինգտոն), Բրազիլիա - Մեքսիկա (հունիսի 3, Դալլաս) և Արգենտինա- Բրազիլիա
(հունիսի 9, Նյու Յորք):
Յուտո Նագատոմո /Ճապոնիա/. կմասնակցի Կիրին Գավաթի Ճապոնիա - Ադրբեջան հանդիպմանը
(մայիսի 26, Շիզուոկա), և Աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլի խաղերին՝ Ճապոնիա -Օման (հունիսի 3, Սաիտամա), Ճապոնիա -Հորդանան (հունիսի 8, Սաիտամա) և Ավստրալիա - Ճապոնիա
(հունիսի 12, Բրիսբանե):
Անդրեա Ռանոկկիա /Իտալիա/. հրավիրվել է մասնակցելու Եվրոպայի 2012 թ-ի առաջնության խաղերին:
Ուեսլի Սնեյդեր /Նիդերլանդներ/. հրավիրվել է մասնակցելու հետևյալ խաղերին՝ Բավարիա Մյունխեն - Նիդերլանդներ (մայիսի 22, Մյունխեն), Նիդերլանդներ - Բուլղարիա (մայիսի 26, Ամստերդամ), Նիդերլանդներ - Սլովակիա (մայիսի 30, Ռոտերդամ), և Նիդերլանդներ - Հյուսիսային Իռլանդիա (հունիսի 2, Ամստերդամ):
inter.it
|
Դիտումներ: 875 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/26 |