Մինչ այսօր նշվում է, որ Ինտերը վերջին տրանսֆերի հավանական թեկնածուները երեքն են, սրանք այն խաղացողներն են, ում նկատմամբ Ինտերը հետաքրքրություն է ցուցաբերել վերջին մի քանի օրվա ընթացքում.
Ալբերտո Ջիլարդինո. Ըստ Gazzetta dello Sport-ի Ինտերը Ջիլարդինոյին տեսնում է, որպես վիցե-Միլիտո: Այժմ Ջիլարդինոն վատ հարաբերությւոնների մեջ է Ջենովայի հետ, սակայն Ինտերի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել նրան միայն վարձավճարով:
Մարկո Բորիելլո. Ինտերը փորձում է ձեռք բերել Մարիո Բորիելլիին օգտագործելով Ժուլիո Սեզարին, այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: Սակայն Ջիալոռոսսին բացասական է դիտում այսպիսի գործարքը: Բայցի այդ Բորելլոյին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև Յուվենտուսը և Ֆիորենտինան, իսկ Ինտերը փորձում է նույնպես ներգրավվել նրա համար պայքարի մեջ:
Դիմիտար Բերբատով. Ջիլարդինոյից և Բորիելլոյից հետո Ինտերի հետ է կապվում նաև Դիմիտար Բերբատովի անունը: Սակայն շատ դժվար կլինի Ալեքս ֆերգյուսոնին համոզել, որպիսի բաց թողնի բուլխարացի հարձակվողին:
Այսօր պաշտոնապես կհայտարարվի նաև Լոնգոյի Էսպանյոլ տեղափոխվելը, և ակնհայտ է, որ Ինտերը ձեռք կբերի նոր հարձակվողի: Հարցական է միայն, թե որքան ժամանակ Ներաձուրրիի 9 համարը կլինի թափուր:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 1023 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/12 |