Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 26 » Ինտերի սենատորները պատրաստ են աշխատավարձերի կրճատման
19:17 Ինտերի սենատորները պատրաստ են աշխատավարձերի կրճատման |
Ինտերում շարունակվում է ֆինանսական ''խնայողական'' քաղաքականությունը: Հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանում կրկին չեն լինի եկամուտներ Չեմպիոնների Լիգայից, ապա ամենաարդյունավետ տարբերակներից մեկը հանդիսանում ծանր պայմանագրերի կրճատումը: Եվ եթե 2011-12 մրցաշրջանում աշխատավարձերը կրճատվեցին մոտ 25 միլլիոնով, ապա ընթացիկ մրցաշրջանում այն մոտ 40 միլլիոն է կազմել, իսկ հաջորդ մրցաշրջանի համար Մորատտին կշարունակի այս աշխատանքը` սկսելով թիմի արգենտինացի սենատորներից: Խոսքը Զանետտիի, Սամուելի, Կամբիասսոյի և Միլիտոյի մասին է: Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, Ինտերը ֆուտբոլիստների հետ արդեն համաձայնեցրել է նոր պայմանագրերի ստորագրումը, և նրանք պատրաստ են գնալ աշխատավարձերի կրճատման: Սակայն վերջնական որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտից հետո: Խավիեր Զանետտին, ով այժմ տարեկան ստանում է 2.7 միլլիով եվրո, նոր պայմանագրով կստանա 1.9 միլլիոն, նույնը նաև Սամուելի համար, նրա 2 միլլիոն եվրոն կդառնա 1.5 միլլիոն (եթե արգենտինացի պաշտպանը մնա թիմում, քանի որ առաջարկ կա Բոկա Խունիորսից): Ավելի դժվար է Կամբիասսոյի և Միլիտոյի աշխատավարձերի հարցը: Նրանք կմնան ակումբում այս մրցաշրջանից հետո, չնայած Ռիվեր Փլեյթի և Ռասինգի առաջարկներին: Նրանց համար կլինի աշխատավարձերի կրճատում 30%-ով: Միլիտոն ստանում է մոտ 4.5 միլլիոն, իսկ Կուչուն` 4: Արգենտինացիներից բացի կգնահատվի նաև մյուս սենատորի` Դեյան Ստնկովիչի իրավիճակն ու աշխատավարձը: Ակումբի ֆինանսական այս քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի ևս 10 միլլիոնով կրճատել ակումբի հաջորդ մրցաշրջանի ծախսերը: Եվ ուրախալին այն է, որ իսկական Ինտերիստները պատրաստ են նոր պայմանագրերի` ակումբի շահերի և այս մարզաշապիկը կրկին կրելու համար: fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|