Այս տարի Ծննդյան Տոներն ավելի շուտ են եկել Միլանի կենտրոնում գտնվող ''Il Botinero'' ռեստորանում, որը պատկանում է Խավիեր Զանետտիին և Էստեբան Կամբիասսոյին: Ինտերի խաղացողները, ամբողջ անձնակազմը և տնօրենները հավաքվել էին` միասին նշելու Սուրբ Ծնունդը: Երեկոն անցավ ջերմ ընտանեկան մթնոլորտում, այնտեղ էր Մասսիմո Մորատտին իր կնողջ` Միլիի, և երեխաների` Անջելոմարիոյի և Մարիայի հետ: Կոուտինյոն ստացավ ջերմ շնորհավորանքներ իր նշանադրության կապակցությամբ, Կասսանոն ապահովեց երեկոյի բարձր տրամադրությունը, ինչպես միշտ: Ներկա էին Անդրեա Ստրամաչչիոնին կնոջ` Դալիլայի հետ: Ներկա էր նաև Ուեսլի Սնեյդերը և նրա կինը` Յոլանտեն, Ուեսը բոլորի հետ միասին ուրախանում և տոնում էր, ուրախ կատակում էր նաև Ստրամաչչիոնիի հետ:
Թե ինչպես է Ինտերը նշել Սուրբ Ծնունդը, կարող եք տեսնել տեսանյութի և ամենահետաքրքիր լուսանկարների միջոցով:
shat lavn er..Cassanon ir tarerqi mej er Nagatomoyi het.))) Sneidern er gndaki vra storagrel talis? ete ha uremn ezrakacutyunner chanem aveli lava))) INTER - MI MEC @NTANIQ