Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 16 » Ինտերի տրանսֆերային վերջին նորությունները
16:32
Ինտերի տրանսֆերային վերջին նորությունները

Դեռ բավական ժամանակ կա մինչ ձմեռային տրնասֆերային պատուհանի բացվելը, սակայն բոլոր ակումբներն արդեն ակտիվ բանակցություններ են վարում հունվարին իրենց կազմն ուժեղացնելու նպատակով: Ինտերի ներկայացուցիչները աշխարհի տարբեր ծայրերում փնտրում են տաղանդներ և խաղացողներ, ովքեր առավելագույնս կհամապատասխանեն թե' երիտասարդ մարզչի ծրագրերին, և թե ակումբի նոր ֆինանսական քաղաքականությանը:

 Ներկայացնում ենք այն անունները, որոնք վերջին օրերի ընթացքում ամենաշատն են քննարկվում, որպես Ինտերի հավանական <թիրախներ>:

Ակնհայտ է, որ տրանսֆերային գլխավոր նպատակներից կլինի կենտրոնական պաշտպանի ձեռք բերելը, քանի որ Մատիաս Սիլվեստրեն ակնհայտորեն չի կարողանում իրեն դրսևորել Ինտերում: Այս դիրքի համար Ինտերի հետ կապում են երեք անուն`Մարկո Անդրեոլի, Լիսանդրո էզեկիել Լոպես և Դուգլաս Տեյշեյրան:

Կիևոյի պաշտպան Մարկո Անդրեոլին սա շատ հավանական տարբերակ է, և այս տրնասֆերի հնարավորության մասին խոսել է նաև ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Բաստիանելլին, նշելով, որ Ինտերի կողմից իրոք հետաքրքրություն կա, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել, Անդրեոլլին ուրախ է հանդես գալ Կիևոյում, սակայն դեմ չի լինի քննարկել Ներաձուրրիի առաջարկը: Այս մասին հաղորդում է Sportitalia-ն:

Հաջորդ թեկնածում արգենտինական Արսենալ Դե Սարանդի ակումբի 23 ամյա կենտրոնական պաշտպան Լիսանդրո Էզեկիել Լոպեսն է: Tuttosport-ի հայտնած տեղեկությունների համաձայն Ինտերի սկաուտներն արդեն երկար ժամանակ հետևում են նրան և առաջարկ են պատրաստումն նրա համար:  Նշենք նաև, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Միլանը: Սակայն Ինտերի նախկին պաշտպան Դանիել Ադանիին Sussidiario.net-ին տված հարցազրույցում հետևյալ միտքն է արտահայտել.

''Լիսանդրոն առանձնահատուկ որակներ չի կարող ավելացնել, նա իհարկե լավ պաշտպան է, բայց չի կարող այնպես զարգանալ ինչպես Տիագո Սիլվայի դեպքում եղավ'':

Ըստ Tuttosport-ի մյուս պաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված է Ինտերը Տվենտեի 24 ամյա կենտոնական պաշտպան Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրան է, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի, սակայն այս տարբերակն այժմ դեռևս միայն հիպոթեզ է:

Վիցե-Միլիտո պաշտոնի համար քննարկումները հարաբերական դադարի մեջ են այս պահին: Սակայն երեկ Panorama-ն նորություններ էր տարածել այն մասին, որ Ինտերն արդեն համաձայնության է եկել Ջուզեպպե Ռոսսիի հետ.

''Ինտերը պատրաստվում է ձեռք բերել Վիլյարեալի հարձակվողին, ով պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ ծնկի ծանր վնասվածքից հետո: Կասկած չկա, որ Ջուզեպպեն կվերադառնա Իտալիա, նրա գործակալ Պաստորելլան արդեն աշխատանքներ է տանում: Վիտտորիո Էմանուելի ակումբին մոտ աղբյուրները հայտնում են, որ համաձայնությունն արդեն կա: 4 տարվա պայմանագիր` 3.5 մլն տարեկան աշխատավարձով'', - գրում է Panorama:

Մյուս նորությունը, որ քննարկվում է վերջին օրերի ընթացքում դա հունվարին Ռիկի Ալվարեսի և Ուեսլի Սնեյդերի ակումբը լքելու մասին լուրերն են:

Gazzetta dello Sport-ի և Tuttosport-ի կարծիքով Ռիկի Ալվարեսի վարձավճարով տեղափոխվելը հունվարին անխուսափելի է և միայն նրա օգտին կլինի: Ինտերը երկու հնարավոր տարբերակ ունի` Էսպանյոլ և Պորտու: Իսպանիայում Ռիկին կարող է լավ խաղային փորձ ձեռք բերել, իսկ Պորտուի տարբերակում Ինտերը նրան կարող է օգտագործել Ֆերնանդոյին և Ռոլանդոյին ձեռք բերելու համար:

Ինչ վերաբերվում է Ուեսլի Սնեյդերի իրավիճակին, ապա Gazzetta-ի տվյալներով Ուեսը դեռ լուրջ առաջարկներ չի ստացել Անժիից և Մանչեստր Յունայթեդից: Իրավիճակը կարող է բարդանալ, քանի որ ակումբը Սնեյդերին նոր պայմանագիր է ցանկանում առաջարկել մինչ 2016 թվականաը, սակայն 6մլն-ի փոխարեն կրճատել աշխատավարձը մինչ 4 մլն, ինչին Սնեյդերը միանշանակ համաձայն չէ: Թերթի տվյալներով, եթե ակումբը ստիպված լինի հրաժեշտ տալ հոլանդացուն, ապա Մորատտին աչքի տակ ունի Այաքսի խաղացող Քրիստիան Էրիկսենին, 1992 թվականին ծնված, որի պայամանագիրը Այաքսի հետ ավարտվում է 2014-ին:

Որպես Սնեյդերին փոխարինող նշվում է հատկապես Շախտյորի բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանի անունը, որի համար պայքարին միացել է նաև Յուվենտուսը: Ինտերի համար հիմնական արգելքը այն է, որ ուկրաինական ակումբը բրազիլացու համար պահանջում է 35 միլլիոն եվրո, որն այս օրերին երկու ակումբներն էլ իրենց չեն կարող թույլ տալ:

fcinternews.it - fcinter1908.it


Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1157 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Adriano   (17.11.2012 13:15) [Материал]
mekel tear vax@ myusor exa laugh

4 tiko11   (17.11.2012 05:26) [Материал]
Quote
Մեջբերում (Adriano): ete senc gna---Rossi+balotelli+andreaoli+Paulinho vekalum enq Rickiin arendovenq tali, Sneijder@?????a,Shaxtyoric Henoin kam fernandinyoinenq vekalum isk Vilian@ ur uzuma tox eta inq@ menak xax@ pchasnuma,Silvestrein el xrgum enq toshaki


axper xi du rankayi tex@ ches? laugh

3 Hako   (16.11.2012 22:41) [Материал]
inch inch es es Vilian@ chem uzum vor ga INter shata xax@ pchacnum inq@,, shat lav klini vor Rossii veraberyal lur@jisht lini menak urax klinem

2 Adriano   (16.11.2012 17:51) [Материал]
ete senc gna---Rossi+balotelli+andreaoli+Paulinho vekalum enq Rickiin arendovenq tali, Sneijder@?????a,Shaxtyoric Henoin kam fernandinyoinenq vekalum isk Vilian@ ur uzuma tox eta inq@ menak xax@ pchasnuma,Silvestrein el xrgum enq toshaki

1 ashxen91   (16.11.2012 17:49) [Материал]
Rossii het hamadzaynutyuny hetaqrqira, lav klini ete chisht lini,, Erikseny lavna kuzem inqy ga inter, bayc Snejderin chi kara poxarini inqy, Williany to gna juve, pashtpanneric menak Andreoliin gitem, mnacaci xaxin canot chem

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz