Ձեզ ենք ներկայացնում 2014 Աշխարհի Գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղերի և ընկերական խաղերի արդյունքները, որոնց մասնակցել են Ինտերի խաղացողները:
Յուտո Նագատոմոյի Ճապոնիան ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ Արաբական Միացյալ Էմիրության թիմի նկատմամբ, թեև Ինտերի պաշտպանը հրավիրվել է հավաքական, սակայն գլխավոր մարզիչ Ալբերտո Ձակկերոնին նրան չէր ընտրել այս խաղի համար:
Կոլումբիայի հավաքականը 2014 ԱԳ-ի որակավորման փուլում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ ՝ 4:0: Կոլումբիայի հավաքական հրավիրված Ֆրեդի Գուարինը չի կարողացել մասնակցել հանդիպմանը՝ գրիպի պատճառով: Իսկ Ինտերի ուրուգվայցի խաղացողներից Ալվարո Պերեյրան մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ Վալտեր Գարգանոն խաղը սկսեց պահեստային նստարանից:
Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Պարագվային: Ռոդրիգո Պալասիոն խաղադաշտ դուր եկավ հանդիպման 66-րդ րոպեին և զգուշացվեց 14 րոպե անց:
Սլովենիայի հավաքականը պարտություն կրեց Շվեյցարիայի հավաքականից՝ 2:0 հաշվով: Վիդ Բելեչը խաղին հայտավորված չէր:
Հոլանդիայի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն՝ 2:0: Ուեսլի Սնեյդերը խաղաց ամբողջ խաղը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
fcinternews.it
|
Դիտումներ: 1005 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/23 |