Գլխավոր էջ » 2013 Փետրվար 7 » Ինտերիստների միջազգային խաղերի արդյունքները (թարմացված)
03:27 Ինտերիստների միջազգային խաղերի արդյունքները (թարմացված) |
Ներկայացնում ենք ազգային հավաքականներ հրավիրված Ինտերի խաղացողների միջազգային հանդիպումների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 6-ին: Մարկո Բենասսի - Իտալիա U19 -ը հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով: Մարկո Բենասսին խաղադաշտում անցկացրեց 89 րոպե: Սիմոնե Պասան նույնպես մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, իսկ Լուկա Գարրիտանոն խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 64-րդ րոպեին և խաղադաշտում անցկացրեց 26 րոպե:
Ռաֆաելե Դի Ջեննարո - Իտալիայի U20 հավաքականը պարտություն կրեց Գերմանիայի U20 հավաքականից ՛՛Four Nations՛՛ մրցաշարի 4-րդ տուրում: Դի Ջոննարոն հանդիպմանը չի մասնակցել: Յուտո Նագատոմո - Նագատոմոյի Ճապոնիան հաղթանակ տարավ Լիտվայի հավաքականի նկատմամբ՝ 3 - 0 հաշվով: Նագան խաղադաշտում էր ամբողջ հանդիպման ընթացքում: Զդրավկո Կուզմանովիչ - Սերբիայի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ` 3-1 հաշվով: Ինտերի կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 73 րոպե: Վալտեր Գարգանո և Ալվարո Պերեյրա - Ուրուգվայի հավաքականը ընկերական խաղում 1 -3 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին: Վալտեր Գարգանոն փոխարինման դուրս եկավ հանդիպման 77-րդ րոպեին, իսկ Ալվարո Պերեյրան խաղադաշտ դուրս չեկավ: Անդրեա Ռանոկկիա - Իտալիայի հավաքականը Ամստերդամում ոչ ոքի խաղաց Հոլանդիայի հավաքականի հետ՝ 1 - 1: Ինտերի պաշտպանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում և խաղադաշտում անցկացրեց հանդիպման վերջին 16 րոպեները: Սամիր Հանդանովիչ և Վիդ Բելեչ - Հանդանովիչը անցկացրեց ամբողջ հանդիպումը, սակայն չկարողացավ փրկել Սլովենիայի հավաքականը պարտությունից: Սոլեվենիան 0-3 հաշվով պարտություն կրեց Բեսնիա և Հերցեգովինայի հավաքականից: Իսկ Վիդե Բելեչը պահեստայինների նստարանին էր: Ֆրեդի Գուարին - Կոլումբիայի հավաքականը ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթանակ տարավ Գվատեմալայի հավաքականի նկատմամաբ: Ինտերի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին և անցկացրել ամբողջ երկրորդ խաղակեսը: Inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|