Մոսկովյան «ԲԿՄԱ»-ի և Ռուսաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ալան Ձագոևը հայտնվել է իտալական ֆուտբոլի գրանդներից մեկի՝ «Ինտերի» հետաքրքրությունների ոլորտում:
Ռուսական որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ձագոևը «Ներաձուրիների» վրա լավ տպավորություն է թողել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «ԲԿՄԱ»-ի և «Ինտերի» միջև երկու հանդիպումներում:
Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ կցանկանար ուժերը փորձել ավելի բարձրակարգ ակումբում: