Ինտերը ցանկանում է առաջ անցնել Դորտմունդի Բորուսիայից Միրալեմ Պյանիչի համար պայքարում: Գերմանական ակումբը պատրաստ է 15 միլլիոն եվրո առաջարկել բոսնիացի կիսապաշտպանի համար, բայց ինչպես գրում է Il Messaggero-ն, Ինտերը նույնպես լրջորեն մտածում է 23-ամյա խաղացողի մասին, Լիոնի նախկին ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել Վալտեր Մացցարրին: Ներաձուրրին կարող է առաջարկել Անդրեա Ռանոկկիային, որպեսզի Ռոմայի ներկայիս խաղացողը տեղափոխվի Միլան քաղաք: