Sky Sport-ի թղթակիցը կարևոր նորություններ է հաղորդում Միլանի Ինտերին վերաբերվող տրանսֆերային շուկայից:
"Ինտերը հարձակվողի փնտրտուքների մեջ է, իսկ Միլանը` կիսապաշտպանի: Ակումբները բանակցել են միմյանց հետ ֆուտբոլիստներ փոխանակելու համար, որը կարող է լուծել երկու ակումբների խնդիրները: Ինտերը իր համաքաղաքացիներին առաջարկել է կատարել փոխանակում` վարձակալելով Մատրիին Միլանից, իսկ Միլան ուղարկել Կուզմանովիչին` վարձավճարով: Բանակցությունները դեռ նոր են սկսվել, և ավարտը դեռ հեռու է, սակայն մենք կարող ենք հաստատել, որ այսպիսի տարբերակ քննարկվում է: Երկու վարձակալում, որը կարող է գոհացնել երկու կողմերին" - գրում է Sky Sport-ի թղթակիցը: