Երեկ երեկոյան կայացած Նապոլի - Ինտեր հանդիպումից հետո, այսօր պարզվում է, որ երկու ակումբներն էլ տուգանվել են խաղի ընթացքում իրենց երկրպագուների պահվածքի համար: Ինտերը տուգանվեց 10 հազար եվրոյով` հակառակորդ թիմի երկրպագուների աշխարհագրական ծագման վերաբերյալ վանկարկումների համար, իսկ Նապոլին տուգանվել է 5 հազար եվրոյով, այն բանի համար, որ երկրպագուները սեկցիաների արանքներում և դարպասների հետևում ծուխ արտադրող պայթուցիկներ էին գցում: