Ինտերը պետք է լուծի այս հարցը շատ կարճ ժամանակահատվածում, որպեսզի կարողանա ձեռք բերել Ալեքսանդար Դրագովիչին: Ինչպես գրում է FcInternews-ը, իրականում Բազելի ղեկավարությունը 48 ժամ է տվել Ներաձուրրիին, որոշելու համար, գնում են երիտասարդ ավստրիացի պաշտպանին, թե ոչ: Պոտենցիալ համաձայնությունը կա, բայց Ինտերը պետք է տեղ ազատի պաշտպանությունում, նախքան նրա տրանսֆերն իրականացնելը: