Միլանյան "Ինտերը" մտափոխվել է "Լացիոյի" հարձակվող Մաուրո Սարատեի տրանսֆերն ամբողջությամբ գնելու հարցում: Սակայն "ներաձուրիները" չէն պատրաստվում հարձակվողի դիմաց վճարել "Լացիոյի" պահանջած 16 մլն եվրոն, որով կարող էին նրան գնել ակումբում վարձավճարով հանդես գալուց հետո:
Ամենայն հավանականությամբ "Ինտերը" կսպասի Սարատեի պայմանագրի ավարտին, որից հետո կփորձի համաձայնության գալ հռոմեացիների հետ, ֆուտբոլիստի համար առաջարկելով 8 մլն եվրո: