Վալտեր Մացցարիին հարձակվող է անհրաժեշտ, Ինտերը ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: SkySport24-ի տվյալներով հայտնվել է նոր տարբերակ` ի դեմս Մանչեսթեր Սիթիի հարձակվող Ստեֆան Յովետիչի, ով ներկա պահին ստանում է շատ փոքր խաղաժամանակ:
«Խաղացողը վաղուց դուր է գալիս Մացցարիին, և Նապոլիում աշխատելու տարիներին նա խնդրել է Դե Լաուրենտիսին գնել նրան: Դրա հետ կապված հավանական է, որ հունվարին Յովետիչը վարձավճարով տեղափոխվի Ինտեր: Տոհիրը ևս ընդունում է, որ անհրաժեշտ է հարձակվող, քանի որ Պալասիոն շատ է խաղում` չնայած կիսապաշտպանների օգնությանը»,-գրում է SkySport24-ը:
Իր հերթին Tuttosport-ը գրում է.«Ինտերը անհաջողություն կրեց Լավեսսիի հետ բանակցություններում, և այժմ ծրագրում է գնելու իրավունքով վարձակալել հարձակվող Ստեֆան Յովետիչին»:Նշենք, որ ամռանը Մանչեսթեր Սիթին Յովետիչի համար Ֆիորենտինային վճարել էր 30 մլն եվրո: