Գլխավոր էջ » 2013 Դեկտեմբեր 14 » Ինտերը և Չելսին գործարք են նախապատրաստում
18:29 Ինտերը և Չելսին գործարք են նախապատրաստում |
Ֆրեդի Գուարինը մոտ է Ինտերը լքելուն: Երեկ Ներաձուրրիի տրանսֆերային զույգ Բրանկա - Աուսիսլիոն ժամանել են Լոնդոն, որպեսի բանակցություններ վարեն Չելսիի հետ կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի, ինչպես նաև Անդրեա Ռանոկկիայի համար: Մոուրինյոյին դուր է գալիս Պորտուի նախկին խաղացողը, բացի այդ նա հասանելի կլինի Չեմպիոնների Լիգայի խաղերի համար արդեն այս տարի, որը նույնպես շատ կարևոր հանգամանք է: Արիստոկրատները առաջարկ են նախապատրաստում, որը կստիպի Ինտերին բաժանվել իր խաղացողից: Գործարքի մեջ կարող են ընդգրկվել նաև այլ խաղացողներ: Պոտենցիալ հավակնորդներն են` Դեմբա Բա, Օբի Միկել և Խուան Մատա: Բայց նախ և առաջ Մացցարին պետք է գնահատի` որքանով պոտենցիալ նորեկները օգտակար կլինեն իր թիմին: Դեռևս չի բացառվում նաև տեղափոխությունը Մանչեսթեր Յունայթեդ, բայց Չելսին բանակցություններում մնում է առաջատարը: FcInterNews-ի խմբագիրների տվյալներով, Գուարինն ու իր գործակալը այս պահին սպասում են Ինտերի որոշմանը, սպասվում է, որ մոտակա ժամանակ նրանք ավելի շատ տեղեկություն կունենան: Ինտերը դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ կոլումբիացին երբեք ցանկություն չի հայտնել լքել ակումբը: Բանակցությունները շատ ակտիվ են ընթանում: Թոհիրը հստակ բարձրաձայնեց իր մտադրությունները` նոր խաղացողներ ձեռք բերելուց առաջ, ակումբը պետք է նախ վաճառի: Գուարինի վաճառքը` փորձ է գումար աշխատել խաղացողներից մեկի վաճառքից, ով դեռևս բարձր է գնահատվում Եվրոպայում, բայց չի հանդիսանում անփոխարինելի Ներաձուրրիի համար: Ակնկալվում է, որ ընդհանուր գումարը կլինի 15 միլլիոն եվրոյից բարձր: Վաճառքից հետո Ինտերը կշարունակի փնտրել հարձակվող և եզրային խաղացողի, ինչպես խնդրել է Մացցարրին: Այդուհանդերձ, եթե Գուարինը լքի ակումբը, հնարավոր է, որ Ինտերը պետք է ձեռք բերի ևս մեկ կիսապաշտպանի: Երազանքը դեռևս մնում է Ռաջա Նաինգոլանը, իսկ որպես այլընտրանք` Ֆերնանդոն և Ժուսիլեյը: Աղբյուր`FcInterNews |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|