"Ինտերը" համաձայնության եկավ "Սան Պաուլոի" հետ բրազիլաիայի հավաքականի ֆուտբոլիստ` Լուկաս Մաուրայի տրանսֆերի հարցում, 27 մլն եվրոյով:
19-ամյա կիսապաշտպանն այս ամառ մեծ հետաքրքրոըթյուն էր առաջացրել Եվրոպական գերակումբների մոտ: Լուկասին ցանկանում էին իրենց շարքերում տեսնել "Ինտերը", "Մանչեստեր Յունայթեդը" և Մադրիդի "Ռեալը":
Երեկ "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին հայտարարեց, որ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ ակումբը պատրաստ չէ վճարել 40 մլն եվրո: Սակայն արդեն օրվա վերջում բրազիլական կողմը համաձայնվեց զիջել իր առաջատարներից մեկին 27 մլն եվրոյով և 5 մլն եվրո բոնուսով: