Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Ինտերը կորցնում է Կասսանոյին
22:06
Ինտերը կորցնում է Կասսանոյին

Ատալանտայի դեմ հանդիպման 30-րդ րոպեին Անտոնիա Կասսանոն ազդրի վնասվածք ստացավ, բժիշկ Կոմբին փորձեց նրան վերադարձնել խաղադաշտ, բայց ցավն ուժեղ էր, նա լքեց խաղադաշտը, իսկ նրա փոխարեն դուրս եկավ Ռիկի Ալվարեսը:

Այսօր ամբողջ օրը իտալացի հարձակվողը խորը բուժզննում է անցել, սակայն հստակ տեղեկություններ նրա վնասվածքի վերաբերյալ դեռ չեն հաղորդվում: Կասսանոն արդեն երրորդ վնասվածք ստացող հարձակվող է, մրցաշրջանի երկրորդ կեսին Ինտերն արդեն կորցրել է Դիեգո Միլիտոյին և Ռոդրիգո Պալասիոյին: 

Gazzetta Dello Sport-ի տվյալներով, Անտոնիոն կարող է շարքից դուրս գալ մոտ 3 շաբաթով: Այլ աղբյուրներ ենթադրում են, որ հարձակվողի մոտ ամենայն հավանականությամբ մկանային ձգում է, որի դեպքում նա կկարողանա վերադառնալ Իտալիայի Գավաթի Ռոմայի դեմ հանդիպմանը:

fcinter1908.it
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 870 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adriano   (08.04.2013 22:42) [Материал]
senc baner urish timum @lner meknumek@ hastat infakt kstanar,bayc Interum es sovorakana dare

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz