Նորություն, որն ամենևին չէր ցանկանում լսել և ոչ մի Ինտերիստա... Ռոդրիգո Պալասիոն վնասվածք է ստացել: Արգենտինացի հարձակվողը, որ հիանալի մարզավիճակում էր վերջին խաղերին, վնասվածք է ստացել Սամպդորիայի դեմ խաղում: Այսօր նա բուժզննում է անցել, և պարզվել է, որ Պալասիոն ձախ ազդրի մկանային խնդիր ունի: Դեռ վաղ է ասել, թե որքան ժամանակով է նա դուրս մնում շարքից, սակայն նա միանշանակ բաց կթողնի կիրակի օրվա հանդիպումը Ատալանտայի դեմ, և հնարավոր է, որ ի վիճակի կլինի վերադառնալ մինչ Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը: