Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 18 » Ինտերը լռում է` ի նշան բողոքի
22:25 Ինտերը լռում է` ի նշան բողոքի |
Ինտերը լռում է և չի շփվի լրատվամիջոցների հետ, ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է Ինտերի պաշտոնական էջը Twetter-ում, ինչպես նաև Sky Sports-ը: Այս բողոքը միայն
Կալյարիի դեմ խաղի մրցավարությանը չի վերաբերվում, այլ Ա Սերիայի վերջին 3
հանդիպումներին: Սկզբում Յուվեի դեմ խաղում, այնուհետև Բերգոմոյում
Ատալանտային օգտին 11-մետրանոցը, իսկ այսօր մրցավարը չնշանակեց ակնհայտ
11-մետրանոց Կալյարիի դարպասին: ''Ինտերը լռություն է պահպանում'',- գրում է Ինտերի պաշտոնական կայքը: ''Ինտերի լռությունը, պետք է նշել, որ միայն այսօրվա խաղի հետևանքը չէ, դա նաև Յուվենտուսի և Ատալանտայի դեմ խաղերի մրցավարական սխալների հետևանքով է: Մի շարք դրվագներ հանգեցրեցին այս լռությանը'', - գրում է Sky-ը: inter.it - fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|