Ինչպես այսօր հայտնում են իսպանական լրատվամիջոցները, Ինտերը կմիանա Մադրիդի Ռեալի կիսապաշտպանի համար պայքարին, ով չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Դա 31-ամյա Խաբի Ալոնսոն է, Լիվերպուլի նախկին կիսապաշտպանը Անչելոտտիի գլխավորությամբ ավելի քիչ խաղային ժամանակ է ստանում: Իսպանացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է և Ռեալը պետք է վաճառի նրան, որպեսզի չկորցնի ազատ գործակալով, այդ պատճառով նրա տրանսֆերը կարող է իրականացվել նաև ավելի ցածր գնով:
Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված են առաջին հերթին Ինտերն ու Ֆիորենտինան, այնուհետև Նապոլին: Իսկ Իտալիայի սահմաններից դուրս, նրան հետևում է նաև Լիվերպուլը, որը ցանկանում է նրան վերադարձնել Անգլիա: