Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մացցարրիի հետ Ներաձուրրին առաջին մարզումն է անցկացրել Պինցոլոյից առաջ:
Սակայն խաղացողների ցուցակից բացակայում են Սիլվեստրեն և Սկելոտտոն: Երկուսն էլ, ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, այժմ տրանսֆերային շուկայում են: Իտալո-արգենտինացու իրավիճակի մասին այսօր խոսեց նրա գործակալը, նշելով, որ խաղացողը նոր ակումբ է փնտրում տեղափոխվելու համար: Իսկ ինչ վերաբերվում է Սիլվեստրեին, մինչ այժմ թեժ քննարկման մեջ է նրա տեղափոխությունը Պարմա, սակայն համաձայնություն այդպես էլ չի ստացվում: Ամեն դեպքում երկու ֆուտբոլիստներն էլ լքում են Ինտերը:
asenq boc@ ena, vor Cassanoi pes futbolist@ kara iran tuyl ta gna Parma, isk et Silvestren chi uzum :D :D Inch verberuma Skelotto-in yes kartsum em vor arji iran shans tal... inq@ iskakan interista erevum, u shat kuzenayi inq@ iran karenar drsevorer!!!