Միլիտոն ամեն ինչ անում է, որպեսզի վերակագնվի հերթական մկանային վնասվածքից: Նա շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Նպատակն այն է, որ նա վերադառնա մինչ այս տարվա վերջ, սակայն շատ է խոսվում այն մասին, որ Միլիտոն ամռանը կվերադառնա Ռասինգ: Corriere Dello Sport-ի տվյալներով, Ներաձձուրիներն արդեն իսկ փոխարինող են փնտրում Միլիտոյին, և կարծես դա Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էդին Ջեկոն է:
Այս մասին գրում է նաև Football Italia-ն: Ջեկոյի պայմանագիրը գործում է մինչ 2015 թ.-ը: Այս մրցաշրջանում նա ստանում է փոքր խաղաժամանակ: Նա մասնակցել է ընդամենը 7 խաղի` խփելով 3 գոլ: Մեկնարկային կազմում նա եղել է 4 անգամ: