Այս ցուցանիշով Ինտերն առաջատարն է Իտալիայում: Այսօր, հոկտեմբերի 21-ին Իտալիայում ավարտվեց տոմսերի իրավատերերի (աբոնոմենտների) վաճառքը և Ինտերի երկրպագուները ճնշող մեծամասնություն կազմեցին: Այսօրվա տվյալներով արդեն վաճառվել է 35,226 Ներաձուրրիի մրցաշրջանի տոմսեր այս տարվա համար, որն ամենաշատն է Իտալիայում:
Սա հպարտության առիթ է նաև Ինտերի մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնիի համար.
՛՛Սա մեզ և նախագահ Մոտարրիի համար իսկապես հպարտանալու առիթ է, առավել ևս, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ թիմն այդքան էլ հաջող հանդես չէր գալիս, բայց երկրպագուները մեր կողքին են ինչպես միշտ: Երբ դուք ունեք մրցաշրջանում ամենաշատ տոմսերի իրավատերերը, բայց դուք այդ պահին առաջատար ակումբը չեք, ապա դա նշանակում է, որ դուք ունեք իսկական երկրպագուների մի ահռելի բազմություն՛՛:
inter.it
|
Դիտումներ: 1088 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |