05:10 Ինտերը վերադառնու՞մ է... | Այս մրցաշրջանի մեկնարկը անհաջող դասավորվեց Միլանի Ինտերի համար: Չնայած այդ ամենին Ինտերի ֆուտբոլիստները ոչ մի վայրկյան չդադարեցին պայքարել, մարտնչել , կռիվ տալ , անգամ արյուն թափել խաղադաշտում հաղթանակի համար: Թիմի նկատմամբ հավատը չկորցրեցին նաև ակումբի երկրպագունները` "Curva Nord"-ի գլխավորությամբ: Մարզիչ Կլաուդիո Ռանիերին առաջին իսկ օրվանից ջանք և եռանդ չէր խնայում և քրտնաջան աշխատում էր ինչպես տակտիկայի , այնպես էլ թիմի խաղացողների հոգեբանության վրա: Չնայած, որ մեկնարկը այդքան էլ հաջող չստացվեց, սակայն երկրպագունները, ֆուտբոլիստները և Մասիմո Մորատին շարունակում էին վստահել փորձառու մասնագետին: Կամաց-կամաց շարք վերադարձան նաև թիմի մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստներ, սակայն դա չխանգարեց Ռանիերիին հնարավորություն տալ նաև երիտասարդներին, այդ թվում բացահայտելով շատ հետաքրքիր մի երիտասարդի, ով իր հարազատ ակումբ էր վերադարձել Լացիոյից: Ֆարաոնին ոչ միայն սկսեց խաղալ, այլ նաև սկսեց թիմին օգուտ տալ: Ռանիերին հնարավորություն տվեց նաև Ալվարեզին և նա արդարացրեց սպասումները, ճիշտ է դեռ շատ աշխատելու տեղ ունի նա: Ահա այսպես Ռանիերիի կատարած աշխատանքը սկսեց տալ նաև պտուղներ: Ինտերը 15րդ հորիզոնականից բարձրացավ վեր: Նախ իրար ետեևից հաղթեցին Ջենովային, Ֆիորենտինային, Լեչչեին, Պարմային, Չեզենային և եկավ երկար սպասված միլանյան դերբին: Ռանիերին վստահեց այն խաղացողներին ովքեր մինչ այս նրան հաջողություններ էին բերում, չնայած այն հանգամանքին, որ վնասվածքից ապաքինվել էին Սնեյդերը և Ֆորլանը, սակայն նրանք մնացին պահեստայինների նստարանին: Ճիշտ է դերբիում Ռանիերիի սպասելիքները Ալվարեզից չարդարացան, սակայն Ռանիերին ընդհանուր առմամբ հաղթող դուրս եկավ դերբիում: Ինտերը հաղթեց շնորհիվ Միլիտոյի խփած միակ գնդակի շնորհիվ, բայց հարկ է նշել նաև մարզչի դերը: Ռանիերին այդ խաղում ամեն ինչ ճիշտ արեց, չնայած Ինտերը չխաղաց հարձակվողական ու կրակոտ ֆուտբոլ, ինչպես դրանից առաջ տեղի ունեցած խաղերում, բայց չէ որ սա դերբի էր և այստեղ արդյունքն ավելի կարևոր է քան խաղի գեղեցկությունը: Դրանից հետո Ռանիերին ևս երկու շատ կարևոր մրցակիցների հաղթեց, նախ գավաթում հաղթելով Ջենովային և դուրս գալով հաջորդ փուլ, այնուհետ նաև Լացիոն չկարողացավ դիմադրել Ինտերին: Այսքանից հետո շատերը թույլ են տալիս իրենց շատ վատ և կեղտոտ արտահայտություններ Ինտերի հասցեին, սակայն հասկանալ կարելի է նաև այդ մարդկանց, չէ որ վախից մարդիկ սկսում են անիմաստ խոսքերի շարան արտաբերել: Ինչպես ասում են Ինտեր ակումբը կամ պետք է սիրել կամ ատել, անտարբեր այս թիմի նկատմամբ չես կարող լինել: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|