Երեկ "Ինտերի" հիմնադրման 104 ամյակին կայացավ թիմի մասնակցությամբ 2 հանդիպում: Առաջինը Միլանում, իսկ երկրորդը Հայաստանում` ֆան ակումբի մասնակցությամբ:
"Ինտերի" ֆան ակումբի մրցակիցը այս անգամ "Փյունիկն" էր: Հանդիպումը տեղի ունեցավ Շենգավիթի սպորտդպրոցի մարզադաշտում: Շատ հետաքրքիր և դիտարժան խաղ ստացվեց: Այս հանդիպումը վերջինն էր առաջնությունից առաջ: Ինչպես միլանյան, այնպես էլ հայկական Ինտերը հասավ ցանկալի արցյունքին, ընդ որում երկուսն ել 2 գնդակի առավելությամբ:
Նշենք, որ սա "Ինտերի" ֆան ակումբի առաջին հաղթանակն էր այս տարվա ընթացքում: Խաղի սկզբնամասում խաղադաշտում ավելի լավ էին իրենց դրսևորում "Փյունիկի" ֆան ակումբի տղաները, սակայն ինտերիստները խուճապի չմատնվեցին, սկսելով խաղալ այն խաղը, որը բնորոշ է այն ակումբին, որը որ կրում է պատվավոր "Ինտեր" անունը: Շատ գեղեցիկ ու գրագետ փոխանցումների շնորհիվ ինտերիստները տարան շատ կարևոր հաղթանակ 16-14 հաշվով:
Շնորհավորում ենք բոլոր ինտերիստներին ակումբի կարևոր հաղթանակների կապակցությամբ, և մաղթում նորանոր հաջողություններ:
|
Դիտումներ: 1126 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 3.0/18 |