La Gazzetta Dello Sport-ը տեղեկացնում է, որ Ինտերը պատրաստվում է ընկերական հանդիպում անցկացնել շաբաթ օրը: Վալտեր Մացցարին ցանկանում է օգտվել այս ընդմիջումից Յուվենտուսի դեմ խաղից առաջ: Բացի այդ, սա հնարավորություն կլինի փորձել Դիեգո Միլիտոյի վիճակը:
12 ֆուտբոլիստներ կմեկնեն ազգային հավաքականներ, բայց ընկերական հանդիպում կանցկացվի այն ֆուտբոլիստներով, ովքեր կլինեն Մացցարրիի տրամադրության տակ: Դա հնարավորություն կլինի այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ ժամանակ են ստանում խաղադաշտում իրենց դրսևորելու համար և թիմում մրցակցություն ստեղծելու լավ առիթ կլինի: Ազգային հավաքական մեկնելը ֆուտբոլիստների մոտ կարող է բացասական ազդեցություն ունենալ ֆիզիկական տեսանկյունից: Հնարավորություն կա, որ հանդիպմանը կմասնակցի Դիեգո Միլիտոն, գոնե մեկ խաղակես: Ինտերի մրցակիցը դեռ պարզ չէ: