Իտալական առաջատար ակումբները պայքարում են Բալոտելիի համար
Իտալական առաջատար ակումբները պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի համար: Վերջինս հաճախակի կոնֆլիկտներ է ունենում անգլիական ակումբի մարզչական շտաբի և ղեկավարության հետ, ուստի Մանչինին արդեն հունվարին պատրաստ է վաճառել Բալոտելիին: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»: «Ներաձուրիների» նախագահ Մասիմո Մորատին ցանկանում է վերադարձնել Բալոտելիին, ով ժամանակի ընփացքում պետք է փոխարինի Դիեգո Միլիտոյին: «Ռոսոներիները» վաղուց են հետաքրքրվում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստով, սակայն նրան կարող են գնել միայն Ռոբինյոյին և Պատոյին վաճառելու դեպքում: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա «բյանկոներիները» վաղուց են բարձրակարգ հարձակվող փնտրում, ուստի դիտարկում են նաև Բալոտելիի տարբերակը, չնայած որ իտալացին նախընտրում է Իտալիա վերադառնալու դեպքում կարիերան շարունակել միլանյան ակումբներից մեկում: