Երեկ Ինտերի Բոլոնիայի դեմ հանդիպումը կհիշվի որպես անզիջում պայքար, և ոչ միայն խաղադաշտում ֆուտբոլային տեսանկյունից, երբ համառ և կոպիտ պայքար էր դաշտի յուարքանչյուր սանտիմետրի վրա:
Կրքերը բորբոքվել էին նաև խաղադաշտից դուրս. տանտերերի խփած գոլից մի քանի րոպե հետո, 1 - 2 հաշվի ժամանակ, ամեն ինչ սկսվեց, երբ Բոլոնիայի մարզիչը սկսեց սադրանքի ենթարկել Խավիեր Զանետտիին: Իսկ այդ պահին նրա օգնականը հարձակվել էր Բարեսիի վրա, մտածելով թե կարող է ինքնահաստատվել ալեհեր և ոչ երիտասարդ Բեպպեի հետ վիճելով:
Այս իրավիճակին անմիջապես միջամտեց Իվան Ռամիրո Կորդոբան` Ինտերի նորաթուխ մենեջերը, օգնության գալով Բեպպե Բարեսիին և որպես չնահանջող ու իսկական պաշտպան, ինչպիսին նրան գիտի ամբողջ ֆուտբոլային աշխարհը, թույլ չտվեց որ մրցակիցներից որևէ մեկը փորձի ցուցադրել իրենց բարդույթները, մինչ այն պահը, երբ մրցավարը Պիոլիին հեռացրեց խաղից: Հառացվեց նաև Բարեսին:
Բացի Ինտերին խաղադաշտից դուրս պաշտպանելուց, Իվանը օգտվեց նաև խաղի դադարով և ևս մեկ կարևոր բան արեց` կասեցրեց Բոլոնիայի խաղացողների գրոհները (տանտերերը զգալիորեն ակտիվացել էին և անընդհատ անհանգստացնում էին Հանդանովիչին), դրանով իսկ Զանետտիի և իր թիմի խաղացողների համար ընդմիջում ապահովելով, իսկ խաղի վերսկսելուց հետո Ներաձուրրին արագ վերականգնեց ստատուս-քվոն` Էստեբան Կամբիասսոյի ջանքերով խփելով 3-րդ հաղթանակն գնդակը:
fcinternews.it
|
Դիտումներ: 996 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |