Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Ժուան Ժեսուսի հարցազրույցը Sportmediaset-ին
00:20
Ժուան Ժեսուսի հարցազրույցը Sportmediaset-ին

Պարտիզանի դեմ խաղում Ժուանն իր հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց և այսօր նա հյուրընակալվել էր Sportmediaset-ին: Հարցազրույցը վարում էր Մարկո Բարձագին.

''Արդյոք հոգնածություն զգում եմ երեկվա խաղից հետո՞: Ոչ, երբեք: Ես միշտ պատրաստ եմ: Մենք կարևոր երեք միավոր վաստակեցինք, ավելին, դա արեցինք մեր երկրպագուների ներկայությամբ: Հաղթանակը միշտ հաջողություն է բերում, և միշտ ավելի հեշտ է, երբ գործերը լավ են ընթանում'':

Այս կիրակի Ներաձուրրին արդեն վերադառնում է Ա Սերիայի խաղերին: Եվ 7 օրվա ընթացքում պետք է շատ կաևոր հանդիպումներ անցկացնի Բոլոնիայի, Սամպդորիայի և Յուվենտուսի հետ: Սա կարող է լինել Ինտերի այս մրցաշրջանի համար որոշիչ շաբաթ.

''Նախ և առաջ մենք մտածում ենք մեր հաջորդ հանդիպման մասին: Կորձենք այն լավ խաղալ, հաղթանակ տանել, այնուհետև մտածել հաջորդի մասին: Հետո միայն կմտածենք մեր մոտակա երկու մրցակիցների մասին'':

''Ինտերը պայքարելո՞ւ է տիտղոսների համար: Այո, մենք միշտ կձգտենք դրան, սա մեծ ակումբ է: Թիմը հաղթում եք, երբ կա միասնականություն, մենք հիանալի կազմ ունենք: Ես իմ ածխատանքն եմ կատարում և շատ ուրախ եմ, որ Ստրամաչչիոնին վստահում է ինձ: Ամառվա ընթացքում ես շատ խաղացի Բրազիլիայի կազմում և հուսով էի, որ այստեղ ևս խաղային ժամանակ կստանամ, այդպես էլ եղավ: Օլիմպիական խաղերը կարևոր էին ինձ համար, քանի որ դրանք ինձ ավելի վստահ դարձրեցին'':

Ֆիլիպպե Կոուտինյոյի հետ իր ընկերության մասին.

''Նա ինձ համար եղբոր պես է: Մենք երկուսս էլ բրազիլացի ենք և մեր ընտանիքները իրար հետ են շփվում'':

Խաղադաշտում Անդրեա Ռանոկկիայի հետ համագործակցության մասին.

''Նրանք ասում են, որ մենք Ինտերի պաշտպանության ապագա զո՞ւյգն ենք: Ես հուսով եմ, որ այդպես կլինի: Բայց ամբողջ թիմն է լավ խաղում, այլ ոչ թե միայն մենք: Իմ նպատակն է Ինտերում հանդես գալ երկար տարիներ և լավ աշխատանք կատարել'':

inter.it
Դիտումներ: 882 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (28.10.2012 00:21) [Материал]
Juan jan du shat lav es xaxum menq el enq husov vor du erkar tariner kpashtpanes sev-kapuyt guyner@

2 ashxen91   (27.10.2012 01:16) [Материал]
shat lava Juan jan, tenc sharunaki, vstah, u amenakarevory aranc vnasvacqneri yes

1 tiko11   (27.10.2012 00:42) [Материал]
Juan@ iroq shat lav xaxac u shat lava xaxum vabshe bolor xaxerum.. senc piti sharunaki... es en vaxtic asum ei vor piti vstahi Straman iran u tencel exav

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz