Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Ինտերի պաշտպան Ժուան Ժեսուսը չի մասնակցել այսօրվա մարզմանը, բայց ոչ մի լուրջ բան չկա: Կալյարիի դեմ խաղին նա հայտավորված կլինի: Բացի այդ Sky-ի տվյալներով Ինտերի պաշտպանությունը հետզհետե նախկին տեսքը կստանա` Վալտեր Սամուելը կարող է մասնակցել Կալյարիի դեմ խաղին: Նրա հետ միասին կիրակնօրյա խաղին կարող են հայտավորվել նաև Կուոտինյոն և Ռանոկկիան: Իսկ Սնեյդերի վարադարձին կրկին պետք է սպասենք, նա կվերադառնա հաջորդ շաբաթ: