Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 9 » Ժուլիո Սեզար ''Ես Ինտերիստ եմ''
16:37 Ժուլիո Սեզար ''Ես Ինտերիստ եմ'' |
Ինտերի նախկին դարպասապահ Ժուլիո Սեզարը հերքել է Միլան տեղափոխվելու բոլոր լուրերը` ''Ես Ինտերիստ եմ'' բառերով: Corriere della Sera-ն վերջերս լուրեր էր տարածել այն մասին, որ Ժուլիո Սեզարը ամռանը կարող է ՔՊՌ-ից տեղափոխվել Միլան: Բայց Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում բրազիլացի դարպասապահը նշել է, որ երջանիկ է Պրեմիեր Լիգայում. ''Վերադառնալ Միլա՞ն: Ոչ: Ես նոր լեզու եմ սովորում Լոնդոնում, քաղաքը հիանալի է, և իմ ընտանիքը երջանիկ է այստեղ'': Ինտերը Սեզարին ցույց տվեց դեպի դուռը, երբ ամռանը ձեռք բերեց Սամիր Հանդանովիչին. ''Իհարկե, Ինտերի վերաբերմունքն այդքան էլ լավ չէր, բայց ես մինչ այժմ էլ Ինտերիստ եմ իմ սրտում: Ես սիրում եմ Իտալիան, բայց ինձ շատ է դուր գալիս նաև այստեղի միջավայրը'': Սեզարի երազանքը. ''Հաղթել աշխարհի առաջնությունը Բրազիլիայում'': fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|