Այսօր ՛՛Ջուզեպպե Մեացցաում՛՛ հավաքաված 50 հազար հանդիսականները և աշխարհի բոլոր Ինտերիստները արցունքն աչքերին հրաժեշտ տվեցին Ներաձուրրիի համար 1-ին՝ Ժուլիո Սեզարին, ով թեև այսուհետ կկրի այլ մարզաշապիկ և կպաշտպանի այլ գույներ, սակայն միշտ կմնա իսկական Ինտերիստ: Այսօր Մասսիմո Մորատտին թույլ տվեց նրան դուրս գալ խաղադաշտ և հրաժեշտ տալ երկրպագուներին:
Առաջին հերթին նա խոսքն ուղղեց Մորատտիին.
՛՛Այսօր իմացա, որ նախագահ Մորատտին ինձ հնարավորություն է տվել ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել անցած տարիների համար: Շնորհակալություն Մորատտի!!!''
Այնուհետև, մարզադաշտի բուռն ծափահարությունների ներքո Ժուլիոն կարդաց այն նամակը, որը նախապատրաստել էր այսօրվա համար.
՛՛Շնորհակալություն ձեզ այն ամենի համար, ինչ արել եք այս 7 տարիների ընթացքում, ես ձեզ համար նամակ եմ պատրաստել, ես կաշխատեմ չարտասվել... 7 տարի առաջ Միլան եկավ մի հասարակ տղա՝ եվրոպական ֆուտբոլի համար անհայտ, սակայն մեծ երազանքներով՝ դառնալ հարգված և հաջողակ դարպասապահ: Ինձ դիմավորեցին մեծ ոգևորությամբ և սկսվեցին իմ արկածներն այստեղ: Եվ երբ առաջին անգամ հագա Ինտերի մարզաշապիկը, ես հասկացա, որ կարող եմ հասնել իմ երազանքին: Ես շատ էի աշխատում, և երբ դեռ սկսնակ էի, շատ զարմացա և միաժամանկ ուրախացա Մանչինին վստահությամբ: Եվ այդ ժամանակվանից երազանքներս սկսեցին իրականություն դառնալ... միայն սկուդետտոն: Նշաձո՞ղը: Միգուցե, ես այն շատ ամուր եմ պահել և փորձել եմ չսխալվել: Հաջորդ տարիներին մենք կանգ չառանք՝ Սուպերգավաթ, Իտալիայի Գավաթ, Սկուդետտոներ, թիմը միշտ ավելին էր ցանկանում իր և նախագահի համար: Օրեցօր մենք սկսեցինք պատմություն կերտել, որն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ: Ընկերներիս հետ միասին մենք արեցինք անհավանականը՝ հանրահայտ տրիպլետը: 45 տարի հետո Ինտերը հաղթեց Չեմպիոնների Լիգան, և այն հասարակ և անհայտ տղայի բոլոր երազանքներն իրականույթուն դարձան, շնորհիվ մի մեծ ընտանիքի, որի անունն է Ինտեր: Շնորհակալություն նախագահին, ղեկավարությանը, խաղընկերներիս և ձեզ բոլորիդ, այն սիրո համար, որը ես միշտ կկրեմ իմ սրտում՛՛:
Շնորհակալություն քեզ Acchiappasogni!!! Դու միշտ կմնաս Ինտերի երկրպագուների սրտերում և ՛՛Ներաձուրրի՛՛ անունով քո ընտանիքի դռները միշտ բաց են քո առջև:
|
Դիտումներ: 1186 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/15 |