«Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարը կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Բրազիլիայի հավաքականի դարպասապահը չի ընդգրկվել այն ֆուտբոլիստների թվում, ովքեր պետք է նախապատրաստվեն նոր մրցաշրջանին:
«Հավաքներին մեկնում են այլ դարպասապահներ: Մենք հասկանում ենք Սեզարի տեսակետը, սակայն արդեն կայացրել ենք վերջնական որոշումը», – պատմել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն:
Այսպիսով՝ 33-ամյա դարպասապահը, ով հանդես է գալիս «Ինտերում» 2005թ.-ից, կա՛մ կվաճառվի, կա՛մ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա: Նշենք, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական, անգլիական և բրազիլական ակումբները:
e ara sax vata etum Interi hamar...vonc jogum em ahavor dzhvara linelu es mrcashrjan@,bayc de meka sranic dzhvar paherela ele,u Inter@ eti haxtaharela,astvac ta es tari el sax lav @lni.