Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 28 » Ժոզե Մոուրինյո ''Իմ սիրտը ընդմիշտ կմնա Ներաձուրրիի հետ''
19:06 Ժոզե Մոուրինյո ''Իմ սիրտը ընդմիշտ կմնա Ներաձուրրիի հետ'' |
Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն TVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ինտերում աշխատելն իր համար ամենահաճելին էր. ''Երբ ես տեղափոխվեցի Ռեալ, դա արդեն երրորդ անգամն էր, որ ես մադրիդցիներից առաջարկ էի ստանում: Այդ ժամանակ ես լսեցի ընկերներիս խորհուրդները, որվքեր ասում էին, որ եթե ես չգլխավորեմ Ռեալը, հետո անընդհատ կզգամ, որ ինչ որ բան բաց եմ թողել: Եվ ես գնացի Ինտերից: Երբ դու հաղթում ես Ռեալի հետ, դա նշանակում է, որ դու պատմություն ես կերտում: Այնուամենայնիվ, իմ սիրտը միշտ կմնա սև-կապույտների հետ'': ''Ես ինձ ոչ մի տեղ այդքան երջանիկ չեմ զգացել, ինչպես Ինտերում: Երբ ես լքեցի ակումբը, արտասվում էի, և մեկ անգամ չէ, որ արտասվել եմ Ինտերից հեռանալու համար: Իմ սիրտը Միլանում է` ինձ մոտ միշտ նոստալգիա կլինի Ինտերի նկատմամբ'' Մոուրինյոն պատմեց նաև հետաքրքիր դեպք իր առաջին սկուդետտոյի հետ կապված. ''Իմ առաջին Սկուդետտոն Ինտերի հետ խաղադաշտում չնվաճեցինք, այլ Ապիանո Ջենտիլե Սպորտ Կենտորնում: Շաբաթ օր էր, մեր հիմանակ մրցակիցը Միլանն էր, ով այդ երեկոյան պարտվեց (Ուդինեզեին), և մենք չեմպիոն դարձանք: Բայց հաջորդ օրը մենք դեռ հանդիպում ունեինք Սիենայի հետ: Կենտրոնում արդեն տոնում էին չեմիպոնությունը, ամբողջ թիմը ինձ խնդրեց որպիսի գնանք Դուոմո հրապարակ որպիսի տոնենք երկրպագուների հետ: Ես մտածեցի, որ եթե գնանք, ապա մինչև գիշերը ժամը 3 - 4-ը չենք քնելու, իսկ հաջորդ օրը հոգնած կգնանք խաղին: Ոչ, մենք չենք կարող դա անել. ''Բոլորը գնան քնելու'' հայտարարեցի ես: Երբ ես արդեն իմ սենյակում էի, պատրաստվում էի քնել, ինձ մոտ եկավ Ժուլիո Սեզարը: Նա խոսեց ամբողջ թիմի անունից ''Մարզիչ, մենք պետք է գնանք Պիազզա Դուոմո հրապարակ, այնտեղ մեզ հազարավոր մարդիկ են սպասում: Եթե մենք այժմ չգնանք, այլևս ոչինիչ չենք հաղթի'': Բառեր, որոնք շատ ազդեցին ինձ վրա: Ես մտածեցի ''Ես երևի արբած եմ'': Ես սնահավատ չեմ, բայց այս բառերն ինձ ընտրության հնարավորություն չտվեցին: Լավ: Եկեք գնանք... այդպես էլ եղավ: Երկրպագուները մեզ տեսնելով` ուրախությունից խենթացել էին: Մենք Ապիանո վերադարձանք ժամը 3-ին, խաղացողները ֆանտաստիկ էին, նրանք ամեն ինչ տվեցին, որպիսի պահպանեին արդյունքը և որպիսի թույլ չտային հակառակորդին ասել, թե հաղթել է Իտալիայի նորաթուխ չեմպիոնին: Ես երբեք չեմ մոռանա այս օրերը: Ներաձուրրին իմ ընտանիքն է, ես միշտ կլինեմ նրա մի մասը: Ես տոնում եմ Ինտերի հաղթանակները և տխրում պարտությունների համար'', - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը: fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|