Corriere dello Sport-ի տեղեկություններով, Ինտերը ևս մեկ փորձ կկատարի` ձեռք բերելոու Կիևոյի կենտրոնական պաշտպան և Ինտերի նախկին խաղացող Մարկո Անդրեոլիին: Ինտերը նոր առաջարկ կանի Կիևոյին, Բրանկան պաշտպանի համար առաջարկել էր Ջոնատանին և Մարիգային, սակայն կողմերը համաձայնության չէին եկել, թեև Անդրեոլիի պայմանագիրն ավարտվում է հունիսին: Այժմ Բրանկան նոր առաջարկ է պատրաստել Կիևոյի 26-ամյա պաշտպանի համար և թերթի հաղորդմամբ նա կարող է հայտնվել Ինտերում տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին: